Թվացյալ պարզության հետ մեկտեղ, լուսամուտները բարդ կոնստրուկտիվ տարրեր են, որտեղ համտեղվում են գիտության ամենատարբեր ճյուղերի մշակումները: Առաջին հայացքից, լուսամուտները նույն են, ինչ որ հարյուր տարի առաջ` նույն ձևը, լուսավորության միևնույն բաժանումները: Բայց այդ տպավորությունը մոլորեցնող է, քանի որ լուսմուտները, բացի արտաքին և ներքին հարդարանքի բաղկացուցիչ մաս լինելուց, նաև տարածության մեջ ձևավորում են միկրոկլիմա: Այսինքն` ապահովում են օպտիմալ ջերմային ռեժիմ, ինչպես նաև օդափոխության և խոնավության ռեժիմ, թափանցում են լույսի անհրաժեշտ քանակություն (անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան լուսապատկերային բաղադրություն), լուծում են ձայնամեկուսացման և այլ խնդիրներ:
Պլաստմասսե խողովակների տարածված լինելու պատճառներից մեկը դրանց կիրառելիությունն է կյանքի և գործունեության տարբեր բնագավառներում: Ամենուր, որտեղ անհրաժեշտ է անցկացնել խողովակաշարեր , պլաստմասսե խողովակները լավագույնս կծառայեն այդ գործընթացին:
Դեռ 50 տարի առաջ, ողջ քաղաքակիրթ աշխարհը գրեթե ամբողջությամբ հրաժարվել է շինարարության մեջ կիրառել պողպատե խողովակներ: Այժմ արդեն դրանց փոխարինելու են եկել ժամանակակից, ավելի հուսալի և էկոլոգիապես մաքուր նյութեր և տեխնոլոգիաներ:
Ներկայումս արտադրվող armplast ՊՎՔ շրջանակների տեսականին, հնարավորություն է ընձեռում մշակել և թողարկել ցանկացած բարդության և կատարելության աստիճանի լուսամուտների և դռների, ինչպես նաև շինարարական կոնստրուկսիաներ համակարգեր:
armplast-ի մշակած ՊՎՔ շրջանակների շնորհիվ արտադրվող լուսամուտներն օժտված են այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են` օպտիմալ ջերմա և ձայնամեկուսացում, մթնոլորտային երևույթների նկատմամբ կայունություն, երկարաժամկետ շահագործում: Դրանց արտաքին մակերևույթը չի պահանջում հատուկ խնամք, ինչպես նաև ապահովում է էրգոնոմիկ հատկանիշների և ժամանակակից ձևավորման համատեղում, հիգիենիկ և հրշեջ նորմերի համապատասխանություն: