armplast

ՊԷ խողովակներ

Դեռ 50 տարի առաջ, ողջ քաղաքակիրթ աշխարհը գրեթե ամբողջությամբ հրաժարվել է շինարարության մեջ կիրառել պողպատե խողովակներ: Այժմ արդեն դրանց փոխարինելու են եկել ժամանակակից, ավելի հուսալի և էկոլոգիապես մաքուր նյութեր և տեխնոլոգիաներ: Հայտնի է, թե ինչպիսի խնդիրներ են առաջ գալիս բնակելի, վարչական, արտադրական և այլ շինություննրի ինժեներական համակարգերի շահագործման ժամանակ, երբ շինարարության մեջ կիրառվել են պողպատե խողովակներ: Այդ խնդիրների թվին են պատկանում ջրի վատ որակը, որը բացասաբար է ազդում հանրության առողջության վրա, կորոզիան, խողովակների սրտաճումը, ինչպես նաև ջրի անդադար հոսքը, պիտանիության կարճ ժամկետները և այլն:

Պողպատե խողովակների կիրառությունը բարձրացնում է բնակելի և կոմունալ համակարգերում վթարների հավանականությունը: Նման պայմաններում շինարարության մեջ հնացած տեխնոլոգիաների և պողպատե խողովակների հետագա կիրառությունը միանշանակ ավելի ճգնաժամային կդարձնի իրավիճակը: Ներկայումս պողպատե խողովակների կիրառությունը ո'չ տեխնիկական, ո'չ տնտեսական և ո'չ էլ որևէ այլ հիմք չունի: Այդ խողովակների կիրառությունն այսօր ոչ թե նվազեցնում է շինարարական ծախսերը, աշխատուժը կամ աշխատանքների կատարման ժամկետները, այլ` ընդհակառակը, նույնիսկ ավելացնում է դրանք: Իսկ, ինչ վերաբերում է պոլիէթիլենային խողովակներին, ապա, դրանց կիրառությունը մասսայական շինարարության մեջ, օրինակ, սառը ջրի մատակարարման համակարգում, ոչ մի տոկոսով չի ավելացնում 1քմ բնակելի տարածքի համար նախատեսված ընդհանուր ծախսը: Տաք ջրի ջրամատակարարման համակարգի դեպքում նկատելի է վերոհիշյալ ծախսերի չնչին աճ :

Ներկայումս պոլիէթիլենային armplast խողովակները համարվում են խողովակաշարային համակարգերի հուսալիության և անվտանգության գրավական: Ճնշումների հանդեպ ունեցած բարձր դիմադրողականության շնորհիվ, պոլիէթիլենային խողովակներն այսօր լայնորեն կիրառվում են շինարարության մեջ: Այսպես, օրինակ, դրանք կիրառվում են ինչպես ստորգետնյա կոյողու համակարգերի և շենքերում անձրևաջրերի հեռացման դրենաժային գծերի անցկացման համար, այնպես էլ` արդյունաբերական ջրաթափոնների հեռացման և ջրամատակարարման համակարգերում: