armplast

ՊՎՔ խողովակներ

Պլաստմասսե խողովակների տարածված լինելու պատճառներից մեկը դրանց կիրառելիությունն է կյանքի և գործունեության տարբեր բնագավառներում: Ամենուր, որտեղ անհրաժեշտ է անցկացնել խողովակաշարեր , պլաստմասսե խողովակները լավագույնս կծառայեն այդ գործընթացին: Պլաստմասսե խողովակների ամրությունը, հուսալիությունը, երկարաժամկետ դիմացկունությունը և էկոլոգիապես մաքրությունը վաղուց արտադրանքին պարգևել են համբավ, որ դրանք օպտիմալ են մի շարք շինարարական, արտադրական գյուղատնտեսական և կենցաղային խնդիրների լուծման համար:

ՊՎՔ խողովակների կիրառման շրջանակները իսկապես ընդարձակ են: Դրանք հիմնականում նախատեսված են ջրամատակարարման և կոյուղու համակարգերի համար: Առանց ջրամատակարարման և կոյուղու անհնար է պատկերացնել և' բնակելի շենքը, և' արտադրական տարածքը, և' հասարակական վայրերը: Ճնշման և ոչ ճնշման տակ աշխատող ՊՎՔ խողովակները հատուկ նախագծված են վերոհիշյալ խնդիրների օպտիմալ լուծման համար: Այդ խողովակների միջոցով լուծվում են ոչ միայն տեխնիկական ջրամատակարարման խնդիրները, այլև` խմելու ջրի մատակարարումը: ՊՎՔ խողովակները թույլ են տալիս ստեղծել արագ և մատչելի բարձրորակ կոյուղու համակարգ, որը երկար և հուսալի կծառայի անկախ եղանակային պայմաններից:

ՊՎՔ խողովակները կարելի է կիրառել նաև այլ նպատակներով: Օրինակ, դրանք կիրառվում են էլեկտրական և հաղորդակցման լարերի համակարգերի պաշտապանման համար: Այս խողովակների կիրառման շնորհիվ, հեռախոսային և տեսահսկման լարերը պաշտպանված կլինեն ցանկացած արտաքին միջամտություններից: Պլաստմասսե խողովակների ճկունությունը հնարավորություն է ընձեռում ամենուր անցկացնել հեռախոսային և համակարգչային ցանցեր, էլեկտրական լարեր, ազդանշանային համակարգեր, այդ թվում նաև այպիսի վայրերում, որտեղ բավականին դժվար է անցկացնել մետաղական խողովակներ: