armplast

ՊՎՔ լուսամուտներ

Պլաստմասսե լուսամուտների առավելությունը

Թվացյալ պարզության հետ մեկտեղ, լուսամուտները բարդ կոնստրուկտիվ տարրեր են, որտեղ համտեղվում են գիտության ամենատարբեր ճյուղերի մշակումները: Առաջին հայացքից, լուսամուտները նույն են, ինչ որ հարյուր տարի առաջ` նույն ձևը, լուսավորության միևնույն բաժանումները: Բայց այդ տպավորությունը մոլորեցնող է, քանի որ լուսմուտները, բացի արտաքին և ներքին հարդարանքի բաղկացուցիչ մաս լինելուց, նաև տարածության մեջ ձևավորում են միկրոկլիմա: Այսինքն` ապահովում են օպտիմալ ջերմային ռեժիմ, ինչպես նաև օդափոխության և խոնավության ռեժիմ, թափանցում են լույսի անհրաժեշտ քանակություն (անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան լուսապատկերային բաղադրություն), լուծում են ձայնամեկուսացման և այլ խնդիրներ:

Ժամանակակից լուսամուտների մոտ բոլոր վերոհիշյալ տեխնիկական չափանիշները զգալիորեն վերամշակված են: Այն ինչ նախկինում անհնար էր, օրինակ ինչ-որ չափով ձայնամեկուսացում, այսօր արդեն իրականություն է, շնորհիվ այն բանի, որ լուսամուտի բաղկացուցիչները կրել են տարբեր փոփոխություններ, կոնստրուկցիաների բաղադրության մեջ հայտնվել են նոր նյութեր, նոր տարրեր, փոխվել են նաև լուսամուտների պատրաստման տեխնոլոգիաները:

Լուսամուտը գրագետ նախագծելու համար անհարաժեշտ է, նախևառաջ, իմանալ նոր լուսամուտների ունեցած հնարավորությունները: Ժամանակակից լուսամուտները, առաջին հերթին, պատրաստված են ժամանակակից նյութերով: Այսօր արդեն լուսամուտային բլոկերի պատրաստաման համար, այնպիսի հայտնի և բարձրորակ նյութերի կողքին, ինչպիսին են` փայտը և ալյումինը, կիրառվում են նոր նյութեր` ՊՎՔ, ապակե պլաստմասսա և դրանց տարբեր կոմբինացիաներ:

Շնորհիվ լուսամուտների, մշակման և ներկման ժամանակակից մեթոդների և պատրաստման նոր տեխնոլոգիաների, դրանք սկսել են ավելի երկար ծառայել և ավելի արդյունավետ դիմակայել եղանակին: Բարելավվել են նաև գեղագիտակն չափանիշները: Շրջանակների նոր կոնստրուկցիաները զգալիորեն նպաստել են ձայնա և ջերմամեկուսիչ բնորոշումների բարելավմանը, իսկ արտաքաին շերտի մշակման ժամանակակից մեթոդները կատարելագործել են այդ ապրանքների արտաքին տեսքը:

Լուսամուտների պատրաստման նոր եղանակները թույլ են տալիս.

  • կերտել ցանկացած պատմական ոճին հատուկ արտաքին տեսք
  • ապահովել լուսամուտը բացելու նոր ձևեր (օրինակ, բարդ փականով)
  • ստանալ լուսամուտների ցանկացած երանգներ
  • ստեղծել ժամանակակից կոնստրուկցիաներով լուսամուտներ
  • ապակեպատման համար կիրառել ցանկացած նախասիրության բնորոշումներով ապակիներ կամ/և ապակե փաթեթներ
  • կատարելագործել լուսամուտի հատկանիշները հավելյալ ակսեսուարների միջոցով