Ներկայումս արտադրվող armplast ՊՎՔ շրջանակների տեսականին, թույլ է տալիս մշակել և թողարկել ցանկացած աստիճանի բարդության և կատարելության լուսամուտների և դռների, ինչպես նաև շինարարական կոնստրուկցիաների համակարգեր:
armplast-ի մշակած ՊՎՔ շրջանակների առավելությունը արտադրվող լուսամուտներին ապահովում են այնպիսիս հատկանիշներով, ինչպիսիք են` օպտիմալ ջերմա և ձայնամեկուսացում, մթնոլորտային երևույթների նկատմամբ կայունություն, երկարաժամկետ շահագործում: Դրանց արտաքին մակերևույթը չի պահանջում հատուկ խնամք, ինչպես նաև ապահովում է էրգոնոմիկ հատկանիշների և ժամանակակից ձևավորման համատեղում, հիգիենիկ և հրշեջ նորմերի համապատասխանություն:
armplast բարձր տեխնոլոգիաներով և միավորված շրջանակների համակարգերը նոր սերնդի ՊՎՔ արտադրանք են, որոնց պատրաստումը ուղեկցվում է նորագույն տեխնոլոգիաներով և չափաբաժինների ու ռեժիմի խիստ վերահսկողությամբ: Այդպիսի ՊՎՔ շրջանակով լուսամուտները երկար կծառայեն` չկորցնելով նախնական տեսքը և բարձր տեխնոլոգիական հատկանիշները:
Ժամանակակից armplast պլաստմասսե շրջանակները.
- չափազանց ամուր են
- էկոլոգիապես մաքուր են և չեն արտազատում շրջակա միջավայրի համար վնասակար նյութեր
- հատուկ հավելանյութերի շնորհիվ հրդեհաբռնկման առումով բացարձակ անվտանգ են, չեն օժանդակում այրման գործընթացին
- ապահովում են կատարելագործված ձայնա և ջերմամեկուսացում
- երանգների ստանդարտ գունապնակի հիմքի վրա ապահովում են միատոն կամ փայտի ցանկացած երանգ
- ապահովում են գերազանց օդի և ջրի անթափանցելիություն
- արտակարգ տեսք ունեն
armplast ընկերությունը նաև առաջարկում է բարձրորակ ՊՎՔ խողովակների և օժանդակ մասերի լայն տեսականի ամենատարբեր նպատակների համար: Ողջ ապրաքատեսականին անցնում է պարտադիր հավաստագրում և համապատասխանում է սահմանված ГОСТ-ին. armplast-ի ՊՎՔ խողովակները շատ հարմար են բարձրորակ հաղորդակցման համակարգեր ստեղծելու համար:
armplast-ի ՊՎՔ խողովակները ունեն մի շարք առավելություններ.
- թեթև կշռի շնորհիվ խողովակները հեշտությամբ տեղափոխվում են
- շահագործման ժամկետը 100 տարուց ավելի է
- էկոլոգիապես անվտանգ են
- խողովակները շատ ամուր են միանում իրար
- ունեն հարթ հիդրավլիկ մակերևույթ
- նստվածքների հանդեպ կայուն են և չեն խցանվում
- դժվար մաշվող մակերևույթ ունեն
- կենսաբանական նյութերի նկատմամբ զգայուն չեն
- էլաստիկորեն են ընդունում արտաքին ծանրաբեռնվածությունը
- էլեկտրամեկուսացնող բարձր հնարավորություններ
- ջերմակայուն են և չհրկիզվող
- ունեն ջերմամեկուսացման բարձր մակարդակ
armplast ընկերությունը նաև առաջարկում է 90-ից մինչև 630 մմ տրամագծով բարձրորակ պոլիէթիլենային խողովակների լայն տեսականի: armplast ՊԷ խողովակները արտադրվում են ցածր ճնշման պոլիէթիլենից, որը աչքի է ընկնում իր ամրությամբ:
armplast պոլիէթիլենային խողովակների առավելությունները.
- երկարաժամկետության և ուշ մաշվելու երաշխիք (երաշխավորված ժամկետը` 50 տարի, նպատակին ծառայելու ենթդրվող ժամկետը` 100 տարի);
- միկրոբային աճի ցածր մակարդակ, խողովակների հիդրոդինամիկ ներթափանցման ունակությունը ժամանակաի ընթացքում չի վատթարանում;
- խԽողովակների ներքին մակերևույթի բացարձակ հարթություն;
- չեն վախենում ջրի հետ շփումից և վնասակար միջավայրերի նկատմամբ շատ դիմացկուն են;
- չեն ենթարկվում կորոզիայի;
- թեթևություն, պոլիէթիլենային խողովակները 2-4 անգամ ավելի թեթև են պողպատե խողովակներից, որն էլ զգալիորեն հեշտացնում է վերջիններիս տեղափոխումը և տեղադրումը;
- բարձր ճկունությունը նպաստում է հիդրավլիկ ալիքների հարվածների խլացմանը;
- ՊԷ խողովակների ճկունությունը և մածուցիկությունը դրանց հուսալի են դարձնում գերծանրաբեռնվածության ժամանակ;
- բարձր ցրտադիմացկունություն;
- լավագույն ջերմամեկուսիչ հատկանիշներ;
- թունավորման և բակտերիաների առումով շրջապատի համար անվտանգ են;
- ձայնակլանիչ;
- գեղագիտական առումով հաճելի արտաքին;
- ճկուն են և հուսալիորեն ամրացվում են, այս առումով նրանք անփոխարինելի են սեյսմիկ ակտիվ տարածքներում, որտեղ հավանական են հիմքի տատանումներ;
- պոլիէթիլենային խողովակների միացնող զոդման սարքը լրիվ ավտոմատացված է:
armplast ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքի բարձր որակը: