armplast

Արտադրողներին

armplast ՊՎՔ շրջանակներ

armplast ընկերությունը առաջին և դեռևս միակ ձեռնարկությունն է Հայաստանում, որը սկսել է ՊՎՔ լուսամուտների շրջանակների էքստրուզիան: Ընկերության մասնագետները նախագծել են լուսամուտների, դռների և, այսպես կոչված, հավաքովի ՊՎՔ շրջանակների 12 փակ համակարգ: Կիրառելով այս շրջանակները` կարելի է հավաքել ցանկացած լուսաթափանց կառույց:

armplast ՊՎՔ խողովակներ

armplast ընկերությունը արդեն տասը տարուց ավելի է զբաղվում է կոշտ ՊՎՔ-ից խողովակների և կցամասերի արտադրությամբ: Մեր ընկերությունն առաջարկում է ամենատարբեր խողովակների այնպիսի մեծ ընտրանի, որի միջոցով դուք կարող եք լուծել մեծամասշտաբ խնդիրներ:

armplast ՊԷ խողովակներ

armplast պոլիէթիլենային խողովակները դիմացկուն են նաև ջրաթափոնների մեջ առկա քիմական տարրեի հանդեպ: Շնորհիվ կիրառվող պոլիէթիլենի մոլեկուլյար կառուցվածքի, հանկարծակի հարվածների դեպքում դրանք դեֆորմացվում են, ենթարկվում ամորտիզացիայի և նորից ընդունում նախնական ձևը:

ՊՊ խողովակներ

ՊՊ խողովակները օգտագործվում են բնակելի, առեւտրային եւ արդյունաբերական շենքերում տաք եւ սառը  ջրամատակարարման, ջեռուցման, ջրի մաքրման, օդափոխության և տարբեր խողովակաշարերի կառուցման նպատակով:ՊՊ խողովակները օգտագործվում են  ինչպես նոր իրականացվող շինարարության մեջ, այնպես էլ հին շենքերում խողովակաշարերի վերանորոգման ժամանակ ՝ փոխարինելով հին համակարգերը:

 

 

Տեխնիկական փաստաթղթեր

Այս բաժնում ներկայացված են արտադրողների համար անհարաժեշտ փաստաթղթերը: