armplast պոլիէթիլենային խողովակները դիմացկուն են նաև ջրաթափոնների մեջ առկա քիմական տարրեի հանդեպ: Շնորհիվ կիրառվող պոլիէթիլենի մոլեկուլյար կառուցվածքի, հանկարծակի հարվածների դեպքում դրանք դեֆորմացվում են, ենթարկվում ամորտիզացիայի և նորից ընդունում նախնական ձևը: Պոլիէթիլենային խողովակների մշտական դեֆորմացիայի սահմանը կարող է հասնել մինչև 7,5%-ի: Ի տարբերություն այլ խողովակների, որոնք նման դիրքում կոտրվում են, պոլիէթիլենային խողովակները շարունակում են անթերի ծառայել: Էլաստիկ կառուցվածքը պաշտպանում է պոլիէթիլենային խողովակներին հիմքի սեյսմիկ տատանումների և երկրաշարժերի դեպքում:
armplast պոլիէթիլենային խողովակները ունեն նաև բարձր հակակորոզիոն հատկանիշներ: Ներքին հարթ մակերևույթը և շփման ցածր գործակիցը թույլ են տալիս, որպեսզի ջուրը մեծ արագությամբ կարողանա հոսել խողովակով: Պոլիէթիլենային խողովակների ներքին մակերևույթի հարթությունը շատ մոտ է ապակու մակերևույթի հարթության ցուցանիշին: Այդ պատճառով խողովակներում նստվածքներ չեն հավաքվում և դրանք շփումից շուտ չեն մաշվում: Այս խողովակները կարող են դիմանալ մինչև 80º С ջերմաստիճանի:
Խողովակների տեղափոխման, բեռնման և բեռնաթափման համար հատուկ սարքավորումների անհրաժեշտություն չկա: Մեկ կամ երկու բանվոր հեշտությամբ կարող են տեղափոխել խողովակները, տեղադրել կամ հանել դրանք: Բեռնման ժամանակ ավելի փոքր տրամագծով խողովակները դրվում են ավելի մեծ տրամագծով խողովակների մեջ և ապահովում կոմպակտություն, հարմարավետություն և տարածքի տնտեսում: Բեռնման և տեղափոխության ժամանակ հնարավոր հարվածները ոչ մի վնաս չեն հասցնում խողովակներին: Անհրաժեշտության դեպքում, խողովակները դժվար հասանելի վայրերում տեղադրելու համար կարելի է խողովակներին ճկել ցանկացած ձևով և կիրառել անջատող և միացնող տարրեր: Միացումների համար օգտագործվում են պոլիէթիլենային խողովակների համար նախատեսված միացնող զոդում և էլեկտրական տաքացուցիչով զոդում (էլեկտրամուֆտային):