armplast

armplast ՊՎՔ խողովակներ

armplast ընկերությունը արդեն տասը տարուց ավելի է զբաղվում է կոշտ ՊՎՔ-ից խողովակների և կցամասերի արտադրությամբ: Մեր ընկերությունն առաջարկում է ամենատարբեր խողովակների այնպիսի մեծ ընտրանի, որի միջոցով դուք կարող եք լուծել մեծամասշտաբ խնդիրներ: Կախված խողովակների կիրառությունից, դրանք բաժանվում են երկու խմբի`

  • հոսքային խողովակներ խմելու և կենցաղային կիրառման ջրի անցկացման համար
  • խողովակներ` նախատեսված կոյուղու, մետաղալարերի պաշտպանության, տանիքի ջրահեռացման համար

ՊՎՔ խողովակների կիրառության բնագավառները շատ ընդարձակ են և ամենուր գերազանցում են իրենց մետաղական մրցակիցներին: Գնալով ընդլայնվում է ՊՎՔ խողովակների կիրառությունը, շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր հասկանում և գնահատում են նոր արտադրանքի առավելությունները: Պլաստիկե խողովակները առաջին հերթին նախատեսված են ջրամատակարարման և կոյուղու համար:

Խորհուրդ է տրվում կիրառել ՊՎՔ պլաստիկե խողովակները տաք և սառը ջրի անցկացման, արտադրության և ներքին ու արտաքին կոյուղու համար: Խողովակների տեղադրման համար անհրաժեշտ են նաև օժանդակ մասեր:

ՊՎՔ խողովակը չհրկիզվող է և կարող է օգտագործվել տարբեր հաղորդակցությունների պաշտպանության նպատակով: Այն իր մեջ թաքցնում է էլեկտրական լարը, դրա մեջ կարող են լինել նաև հեռախոսալարեր, տեսահսկման համակարգի գծեր և այլն: Բոլոր լարերը հուսալիորեն պաշտպանված կլինեն պլաստիկով, որը չի քայքայվում: ՊՎՔ խողովակները չեն վախենում ցրտից և շոգից, նաև շատ ամուր են: Նման դեպքերում հատկապես տարածված են ծալքավորված խողովակները: Վերջիններս ապահովում են անհրաժեշտ շարժողունակություն և դրանք կարելի է ճկել ցանկացած անկյունում:

ՊՎՔ խողովակներից հավաքվում են հուսալի և ամուր խողովակաշարեր, և նույն պլաստմասսայից պատրաստվում են օժանդակ մասեր, որպեսզի այդ խողովակների միացման արդյունքում ստացվի բարդ ճյուղավորված համակարգ: ՊՎՔ խողովակները և օժանդակ մասերը ժամանակակից խողովակաշարային համակարգերին ապահովում են երկարաժամկետ շահագործում և թույլ են տալիս երկար մոռանալ վերանորոգման մասին:Պլաստմասսե օժանդակ մասերը ոչ միայն հուսալիորեն ամուր միացնում է խողովակները, այլև հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում հերմետիկ փակել կամ արգելափակել դրանք:

Ճնշում չունեցող կոյուղու անցկացման համար նպատակահարմար է կիրառել ՊՎՔ "անճնշում" խողովակներ: Շնորհիվ իրենց թեթևությանը և ամրությանը, դրանք երաշխավորում են երկարաժամկետ և անխափան օգտագործում:

ՊՎՔ խողովակները ունեն հիգիենային վերաբերող բոլոր անհրաժեշտ վկայականները, դրանք էկոլոգիապես մաքուր են, դրանց կիրառությունը բացարձակ անվնաս է մարդու և շրջակա միջավայրի համար: Պլաստմասսե խողովակների հիմքի վրա այդ համակարգերի հավաքման պարզությունն ու հարմարությունը թույլ է տալիս դրանք կիրառել ամենատարբեր պայմաններում և վայրերում: Դրանց օգնությամբ կարելի է, ինչպես կոյուղուն միացնել ժամանակակից, մեծ, բազմաբնակարան շենքը, այնպես էլ` կազմակերպել ամառանոցային տարածքի ջրամատակարարումը: Պլաստմասսե խողովակները կօգնեն լուծել ձեր առջև դրված ամենաբարդ խնդիրները: