armplast

armplast ՊՎՔ շրջանակներ

armplast ընկերությունը առաջին և դեռևս միակ ձեռնարկությունն է Հայաստանում, որը սկսել է ՊՎՔ լուսամուտների շրջանակների էքստրուզիան: Ընկերության մասնագետները նախագծել են լուսամուտների, դռների և, այսպես կոչված, հավաքովի ՊՎՔ շրջանակների 12 փակ համակարգ: Կիրառելով այս շրջանակները` կարելի է հավաքել ցանկացած լուսաթափանց կառույց:

Շրջանակների հիմքում 58 մմ-անոց, երեք խցիկանի լուսամուտային շրջանակային համակարգն է`շրջանակ, փեղկ, իմպոստ: Բոլոր շրջանակներն ունեն արտաքին ուրվագծերի 3 մմ հաստությամբ հզորացված պատեր: Ընկերության կողմից արտադրվող բոլոր ՊՎՔ հիմնական և հավելյալ շրջանակները ստացել են հիգիենայի և հրշեջ անվտանգության հավաստագրեր և, որ ամենակարևորն է` վկայական, որ արտադրանքը բավարարում է բոլոր պահանջները: Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտադրանքի որակին: Արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ հատուկ ստուգում է անցնում ГОСТ պահանջներին համապատասխան մասնագիտացված լաբորատորիաներում:

Ներկայումս ընկերությունն ունի Trimec ընկերության կողմից տրամադրված երեք նոր հզոր էքստրուզիոն հոսքգիծ և Campagner ապրանքանիշի կաղապարող էքստրուզիոն գործիքների 13 հավաքածու: