armplast ընկերությունը տարածաշրջանում հանդիսանում է ՊՎՔ և ՊԷ խողովակների, ինչպես նաև, դռների և լուսամուտների ՊՎՔ շրջանակների առաջատար արտադրող և մատակարար: Շնորհիվ նորագույն գերմանական, ավստրիական և իտալական տեխնոլոգիաների և ժամանակակից արտադրական սարքավորումների կիրառման, ինչպես նաև թողարկվող արտադրանքի լայն տեսականու, armplast ընկերությունը, արդարացիորեն, համարվում է ՊՎՔ-կոնստրուկցիաների առաջատարը շուկայում:
Իր գործունեության տարիներին armplast ընկերությունը հանդես է եկել որպես պատասխանատու, արհեստավարժ և հուսալի գործընկեր: Ընկերության համար առաջնային են երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունները մեր գործընկերների հետ:
Մեր պատվիրատուների շարքերը համալրում են խոշոր արտադրական և առևտրային ձեռնարկություններ, կոմերցիոն կառույցներ, ինչպես նաև պետական կազմակերպություններ և հաստատություններ:
armplast ընկերությունը արդեն տասը տարուց ավելի է զբաղվում է կոշտ ՊՎՔ-ից խողովակների և կցամասերի արտադրությամբ: Մեր ընկերությունն առաջարկում է ամենատարբեր խողովակների մեծ ընտրանի: armplast ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքի բարձր որակը:
Ներկայումս արտադրվող armplast ՊՎՔ շրջանակների տեսականին, թույլ է տալիս դրա հիմքի վրա մշակել և թողարկել ցանկացած բարդության և կատարելության աստիճանի լուսամուտների և դռների, ինչպես նաև շինարարական կոնստրուկցիաների համակարգեր:
armplast ընկերությունը մշտապես նախապատվությունը տալիս է ամենաառաջատար և նորարարական որոշումներին: Ունենլով բացառիկ տեխնոլոգիաներ, այսօր արդեն ձեռնարկությունը ապահովում է արտադրության որակի միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանող արդյունավետություն: Արտադրությունում կիրառվող սարքավորումները, տեխնոլոգիաները և հումքը ներկայացնում են համաշխարհային առաջատարների անթերի համբավ ունեցող հանրահայտ ապրանքանիշեր:
«Շինարարություն և ներքին հարդարում 2009» ցուցահանդես

armplast ընկերությունը մասնակցել է «Շինարարություն և ներքին հարդարում 2009» մասնագիտացված ցուցահանդեսին, որը կայացել է ապրիլի 10-12-ը Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մեր ընկերության կայքում բացվել է երկու նոր բաժին արտադրողների և գնորդների համար:
Գործարանի տարածքում նախատեսվում է բացել խանութ
Հավատարիմ մնալով զարգացման ռազմավարական պլաններին` մեր ընկերությունը մշտապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները և նոր որոշումներ կայացնում հաճախորդների պահանջներն ու սապսումները արդարացնելու համար:
Ապրանքանիշի վերանայման և նոր ոճի մշակման շրջանակներում բացվել է մեր ընկերության ինտերնետային կայքը www.armplast.am հասցեով, որը ներկայացնում է armplast ապրանքանիշի նոր կերպարը: