armplast

armplast ընկերությունը տարածաշրջանում հանդիսանում է ՊՎՔ և ՊԷ խողովակների, ինչպես նաև, դռների և լուսամուտների ՊՎՔ շրջանակների առաջատար արտադրող և մատակարար: Շնորհիվ նորագույն գերմանական, ավստրիական և իտալական տեխնոլոգիաների և ժամանակակից արտադրական սարքավորումների կիրառման, ինչպես նաև թողարկվող արտադրանքի լայն տեսականու, armplast ընկերությունը, արդարացիորեն, համարվում է ՊՎՔ-կոնստրուկցիաների առաջատարը շուկայում:

Իր գործունեության տարիներին armplast ընկերությունը հանդես է եկել որպես պատասխանատու, արհեստավարժ և հուսալի գործընկեր: Ընկերության համար առաջնային են երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունները մեր գործընկերների հետ:
Մեր պատվիրատուների շարքերը համալրում են խոշոր արտադրական և առևտրային ձեռնարկություններ, կոմերցիոն կառույցներ, ինչպես նաև պետական կազմակերպություններ և հաստատություններ:

armplast ընկերությունը արդեն տասը տարուց ավելի է զբաղվում է կոշտ ՊՎՔ-ից խողովակների և կցամասերի արտադրությամբ: Մեր ընկերությունն առաջարկում է ամենատարբեր խողովակների մեծ ընտրանի: armplast ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքի բարձր որակը:

Ներկայումս արտադրվող armplast ՊՎՔ շրջանակների տեսականին, թույլ է տալիս դրա հիմքի վրա մշակել և թողարկել ցանկացած բարդության և կատարելության աստիճանի լուսամուտների և դռների, ինչպես նաև շինարարական կոնստրուկցիաների համակարգեր:

armplast ընկերությունը մշտապես նախապատվությունը տալիս է ամենաառաջատար և նորարարական որոշումներին: Ունենլով բացառիկ տեխնոլոգիաներ, այսօր արդեն ձեռնարկությունը ապահովում է արտադրության որակի միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանող արդյունավետություն: Արտադրությունում կիրառվող սարքավորումները, տեխնոլոգիաները և հումքը ներկայացնում են համաշխարհային առաջատարների անթերի համբավ ունեցող հանրահայտ ապրանքանիշեր:

Armplast ընկերությունը մեկնարկել է խոշոր տրամագծի `20մմ մինչև 630մմ պոլիէթիլենային խողովակների արտադրություն:

«Շինարարություն և ներքին հարդարում 2009» ցուցահանդես

armplast ընկերությունը մասնակցել է «Շինարարություն և ներքին հարդարում 2009» մասնագիտացված ցուցահանդեսին, որը կայացել է ապրիլի 10-12-ը Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

 

 

Արտադրողներին և սպառողներին

Մեր ընկերության կայքում բացվել է երկու նոր բաժին արտադրողների և գնորդների համար:

Գործարանի տարածքում նախատեսվում է բացել խանութ

Հավատարիմ մնալով զարգացման ռազմավարական պլաններին` մեր ընկերությունը մշտապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները և նոր որոշումներ կայացնում հաճախորդների պահանջներն ու սապսումները արդարացնելու համար:

Բացվել է armplast-ի կայքը

Ապրանքանիշի վերանայման և նոր ոճի մշակման շրջանակներում բացվել է մեր ընկերության ինտերնետային կայքը www.armplast.am  հասցեով, որը ներկայացնում է armplast ապրանքանիշի նոր կերպարը: