armplast

«Շինարարություն և ներքին հարդարում 2009» ցուցահանդես

armplast ընկերությունը մասնակցել է «Շինարարություն և ներքին հարդարում 2009» մասնագիտացված ցուցահանդեսին, որը կայացել է ապրիլի 10-12-ը Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Պրոմ Էքսպո»-ի կողմից անցկացվող «Շինարարություն և ներքին հարդարում» ցուցահանդեսը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Այս ցուցահանդեսին մասնակցում են հարյուրից ավելի տեղական և արտերկրյա ընկերություններ, որոնք 3200 քմ տարածքի վրա ներկայացնում են 500-ից ավելի անուն արտադրանք: Armplast ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է իր արտադրանքի լայն տեսականին: Ընկերության ստենդի վրա ցուցադրված էին բարձրորակ շրջանակային համակարգեր և ՊՎՔ խողովակներ` արտադրված ընկերության կողմից: Ավելին, ցուցահանդեսի շրջանակներում armplast ընկերությունը ներկայացրեց իր նոր արտադրանքը` մեծ տրամագծով պոլիէթիլենային խողովակներ, 630 մմ:


2010-07-06BRIDGE ARTSAKH 2010 II Տնտեսական համաժողով և առևտրա-արդյունաբերական ցուցահանդես Ստեփանակերտում
2010-02-12«ԱՐՄ ՊԼԱՍՏ» կազմակերպությունը արժանացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատի
2009-12-11Armplast ընկերությունը մեկնարկել է խոշոր տրամագծի `20մմ մինչև 630մմ պոլիէթիլենային խողովակների արտադրություն:
2009-02-25Արտադրողներին և սպառողներին

Մեր ընկերության կայքում բացվել է երկու նոր բաժին արտադրողների և գնորդների համար:

2009-02-20Գործարանի տարածքում նախատեսվում է բացել խանութ

Հավատարիմ մնալով զարգացման ռազմավարական պլաններին` մեր ընկերությունը մշտապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները և նոր որոշումներ կայացնում հաճախորդների պահանջներն ու սապսումները արդարացնելու համար:

2009-02-19Բացվել է armplast-ի կայքը

Ապրանքանիշի վերանայման և նոր ոճի մշակման շրջանակներում բացվել է մեր ընկերության ինտերնետային կայքը www.armplast.am  հասցեով, որը ներկայացնում է armplast ապրանքանիշի նոր կերպարը: