Ընկերության պատմությունը սկսվում է 1999 թվականից, երբ Երէներգո ձեռնակության շրջանակներում սկսվեց ՊՎՔ խողովակների արտադրությունը:
Կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվեց իրեն երաշխավորել որպես բարձրորակ արտադրանքի հուսալի արտադրող և մատակարար, որը հնարավորություն ընձեռեց ձևավորել գործընկերների և պատվիրատուների մեծամասշտաբ ցանց.
«Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատ» ՓԲԸ
«ԱՄՓ» ՍՊԸ - Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան
«Էներգոզաշիտա» ՍՊԸ
«Էլեկտրոսարք» ԲԲԸ
«Էլեկտրոպրիբոր» ՍՊԸ
«Արդիմպեկս» ՍՊԸ
«Արմենիան Տելեֆոն Քոմփանի» ՓԲԸ
«Բերմ» ՓԲԸ
2004 թվականին ստեղծվեց «Երպլաստստրոյ» ՓԲԸ-ն: Վերջինիս նպատակն էր ամրապնդել և ընդլայնել գործնական և արտադրական հնարավորությունները: Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը դարձավ պլաստմասսե իրերի արտադրությունը և վաճառքը:
Այս տարիների ընթացքում իրականացվել են ընկերության համար կարևոր մի շարք նախագծեր, այդ թվում նաև նոր գործընկերներ` «Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատ» ՓԲԸ-ի և «ՈՒղեշին» ՓԲԸ-ի հետ համատեղ:
Նշանակալից ժամանակներից մեկը 2007 թվականն էր, երբ ընկերությունը զգալիորեն ընդլայնեց իր գործունեության շրջանակաները` սկիզբ դնելով դռների և լուսամուտների շրջանակների արտադրությանը:
2008-ին ընկերությունը հստակ ռազմավարություն է որդեգրում և համալրում է ապրանքատեսականու շարքերը, ակտիվորեն զարգացնելով արտադրությունը երեք հիմնական ուղղություններով` դռների և լուսամուտների շրջանակներ, ՊՎՔ խողովակներ և մալուխատար խողովակներ: Արդեն 2008-ի սեպտեմբերից ընկերությունը գործում է armplast նոր ապրանքանիշի տակ:
2008 թվականը ընկերության համար դարձավ նոր տեխնոլոգիական որոշումների, առաջընթացների տարի: Արդյունքում, 630 մմ տրամագծով խողովակների համար սկսեցին կիրառվել ամենաժամանակակից գերմանական տեխնոլոգիաները: Արտադրանքի տեսականին ընդլայնվել է` ընկերությունը սկսել է արտադրել 20-ից մինչև 630 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներ:
2009 թվականը սկսվում է խոստումնալից նախագծերով և հսկայան փոփոխություններով. armplast ընկերությունը կատարում է ապրանքանիշի և ֆիրմային ոճի կտրուկ վերափոխում:
armplast-ը հետևում է հստակ սահմանված իր ռազմավարությանը, ներդնում նոր տեխնոլոգիաներ, ընդլայնում արտադրանքի տեսականին, աճում են ձեռնարկության ռազմավարական պլանները, որոնց արդյունքում աճում են արտադրանքի ծավալները: