Ձեռնարկության հաջողված գործունեության գրավականը նրա բարձրորակ արտադրանքի թողարկումն է, որը համապատասխանում է ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական չափանիշներին: Խոսելով armplast-ի արտադրանքի բարձր որակի մասին, հարկ է նշել, որ «որակ» բառը վերաբերում է ոչ միայն արտադրանքին, այլև` համապատասխանաբար սպասարկմանը:
Գործունեության տարիներին armplast ընկերությունը հանդես է եկել որպես պատասխանատու, արհեստավարժ և հուսալի գործընկեր: Մեզ համար առաջնային են երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունները մեր գործընկերների հետ:
Մեր պատվիրատուների շարքը համալրում են խոշոր արտադրական և առևտրային ձեռնարկություններ, կոմերցիոն կառույցներ, ինչպես նաև, պետական կազմակերպություններ և հաստատություններ:
![]() |
«Արմենիան Տելեֆոն Քոմփանի» ՓԲԸ («Արմենթել») Հեռահաղորդակցման ամենամեծ ընկերությունը Հայաստանում, 2006 թվականի նոյեմբերի 16-ից սկսած համարվում է ռուսական Վիմպելկոմ ընկերության դուստր կազմակերպությունը (գործում է Beeline ապրանքանիշի ներքո): |
![]() |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Կազմակերպությունը ձևավորվել է 2002 թվականին, էլեկտրոէներգիայի բաշխում և իրացում իրականացնող պետական չորս տարածքային ընկերությունների միավորման արդյունքում: "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշոր կազմակերպություն է և' ըստ աշխատողների քանակի, և' ըստ մատուցվող ծառայությունների: |
![]() |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ — Հայաստան Պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից եւ պատասխանատու է ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) և ՀՀ կառավարության միջև կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը կառավարելու համար: |
![]() |
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Հանդիսանում է Հայաստանի խոշորագույն լեռնամետալուրգիական ընկերություններից մեկը: Արտադրության վերջնական արդյունքը. մոլիբդենի և պղնձի խտանյութ: Կոմբինատը ապահովում է համաշխարհային մոլիբդենի խտահանքի արտադրության մոտավորապես 3%-ը: |
![]() |
Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն «ԱՄՓ» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Հայաստանի հանրապետության համեմատաբար ավելի դինամիկ զարգացող մետալուրգիական ձեռնարկություններից մեկը, հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղությունը համարվում է ֆերոմոլիբդենի արտադրությունը մետալուրգիական նպատակների համար: |
![]() |
«Էներգոզաշիտա» ՍՊԸ Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականի հուլիսին, ГСКБ-ПЭА-ի (էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի մշակման հատուկ կոնստրուկտորային բյուրո) խորհրդային նշանակության գիտական և արտադրական հարուստ ավանդույթներ ունեցող արդյունաբերական բազայի հիման վրա: |
![]() |
"Արփա-Սևան" ԲԲԸ 1969 թվականին ԽՍՀՄ "Հայհիդրոէներգաշին"-ի հիման վրա ԽՍՀՄ "Հիդրոմասնագետշին" տրեստի կազմում ստեղծվում է "Արփասևանշին" շինարարական վարչությունը: 1995 -ից "Արփասևանշին" շինարարական վարչությունը վերակազմավորվում է "Արփա-Սևան" ՓԲԸ: Իսկ 1997 թվականին "Արփա-Սևան" ՓԲԸ վերակազմավորվում է որպես "Արփա-Սևան" ԲԲԸ: Ունենալով, ինժիներաշինարարական բարձրակարգ հմտություններով օժտված, արհեստավարժ աշխատակիցներ, կազմակերպությունը իր աշխատանքի արդյունքներն է առաջարկում այն պատվիրատուներին, որոնք, առաջին հերթին, գնահատում են արդյունավետությունը, որակը և հուսալիությունը: |
| «Ար&Ար» ՍՊԸ |
|
| «Արդիմպեկս» ՍՊԸ | |
| «ՄՏ Մեյնքոմ» ՍՊԸ | |
| «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ | |
| «Էլեկտրոսարք» ՍՊԸ |