|
ՊՎՔ խողովակներ և կցամասեր armplast
armplast ընկերությունը առաջարկում է բարձրորակ ՊՎՔ խողովակների և խողովակների կցամասերի լայն տեսականի ամենատարբեր նպատակների համար: Ողջ ապրաքատեսականին անցնում է պարտադիր հավաստագրում և համապատասխանում է սահմանված ГОСТ-ին. armplast-ի ՊՎՔ խողովակները շատ հարմար են բարձրորակ հաղորդակցման համակարգեր ստեղծելու համար:
armplast-ի ՊՎՔ խողովակները ունեն մի շարք առավելություններ.
- թեթև կշռի շնորհիվ խողովակները հեշտությամբ տեղափոխվում են
- շահագործման ժամկետը 100 տարուց ավելի է
- էկոլոգիապես անվտանգ են
- խողովակները շատ ամուր են միանում իրար
- ունեն հարթ հիդրավլիկ մակերևույթ
- նստվածքների հանդեպ կայուն են և չեն խցանվում
- դժվար մաշվող մակերևույթ ունեն
- կենսաբանական նյութերի նկատմամբ զգայուն չեն
- էլաստիկորեն են ընդունում արտաքին ծանրաբեռնվածությունը
- էլեկտրամեկուսացնող բարձր հնարավորություններ
- ջերմակայուն են և չհրկիզվող
- ունեն ջերմամեկուսացման բարձր մակարդակ
ՊԷ խողովակներ և կցամասեր armplast
armplast ընկերությունը առաջարկում է 20-ից մինչև 630 մմ տրամագծով բարձրորակ պոլիէթիլենային խողովակների լայն տեսականի: armplast պոլիէթիլենային խողովակները կիրառվում են ստորգետնյա կոյուղու անցկացման համար, շենքերում անձրևաջրերի հեռացման համակարգերի դրենաժային գծերի անցկացման համար, ինչպես նաև արդյունաբերական ջրաթափոնների հեռացման և ջրամատակարարման համակարգերում: Վերոհիշյալ խողովակները շինարարության մեջ կիրառելի են նաև գազամատակարարման համակարգերի անցկացման համար: armplast ՊԷ խողովակները արտադրվում են ցածր ճնշման պոլիէթիլենից, որը աչքի է ընկնում իր ամրությամբ: armplast պոլիէթիլենային խողովակները ունեն բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները և համապատասխանում են որակական բոլոր ստանդարտներին: armplast պոլիէթիլենային խողովակների տեղադրման և մոնտաժման համար ընկերությունն առաջարկում է պոլիէթիլենային խողովակների համար անհրաժեշտ կցամասեր, ինչպես նաև վարձակալությամբ տրամադում է զոդման սարքավորումներ:
armplast պոլիէթիլենային խողովակների առավելությունները.
- երկարաժամկետության և ուշ մաշվելու երաշխիք (երաշխավորված ժամկետը` 50 տարի, նպատակին ծառայելու ենթդրվող ժամկետը` 100 տարի);
- միկրոբային աճի ցածր մակարդակ, խողովակների հիդրոդինամիկ ներթափանցման ունակությունը ժամանակաի ընթացքում չի վատթարանում;
- խԽողովակների ներքին մակերևույթի բացարձակ հարթություն;
- չեն վախենում ջրի հետ շփումից և վնասակար միջավայրերի նկատմամբ շատ դիմացկուն են;
- չեն ենթարկվում կորոզիայի;
- թեթևություն, պոլիէթիլենային խողովակները 2-4 անգամ ավելի թեթև են պողպատե խողովակներից, որն էլ զգալիորեն հեշտացնում է վերջիններիս տեղափոխումը և տեղադրումը;
- բարձր ճկունությունը նպաստում է հիդրավլիկ ալիքների հարվածների խլացմանը;
- ՊԷ խողովակների ճկունությունը և մածուցիկությունը դրանց հուսալի են դարձնում գերծանրաբեռնվածության ժամանակ;
- բարձր ցրտադիմացկունություն;
- լավագույն ջերմամեկուսիչ հատկանիշներ;
- թունավորման և բակտերիաների առումով շրջապատի համար անվտանգ են;
- ձայնակլանիչ;
- գեղագիտական առումով հաճելի արտաքին;
- ճկուն են և հուսալիորեն ամրացվում են, այս առումով նրանք անփոխարինելի են սեյսմիկ ակտիվ տարածքներում, որտեղ հավանական են հիմքի տատանումներ;
- պոլիէթիլենային խողովակների միացնող զոդման սարքը լրիվ ավտոմատացված է:
|
ՊՎՔ և ՊԷ Խողովակների Կատալոգ (4.5 Mb)
|