Մալուխատար խողովակը միասնական համակարգ է, որը ապահովում է համակարգչային ցանցերի և հեռահաղորդակցման տարբեր միջոցների համար նախատեսված էլեկտրական լարերի և մալուխների առանձնացված տեղակայումը էլեկտրոտեխնիկական տուփում:
Մալուխատար խողովակը հաղորդակցման կարևորագույն տարրերից է, որի որակից է կախված մի շարք ձեռնակրությունների կայուն աշխատանքը, ամբողջ բնակելի շենքերի գործունեությունը, առանց անջատումների էլեկտրականության մատակարարումը և շատ այլ կարևոր խնդիրներ: Այսպիսով, մալուխատար խողովակների շահագործման շրջնակները շատ ընդարձակ են: Դրանք կիրառելի են ինչպես կենցաղում, այնպես էլ` գրասենյակային և ձեռնարկությունների տարածքներում, կիրառվում են նաև բնակելի տարածքներում:
Մալուխատար խողովակի հիմնական գործառույթը լարերի և մալուխների պաշտպանությունն է: Դրանք նախատեսված են պաշտպանելու լարերը և մալուխները տարբեր մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև ջրի և այլ հեղուկների պատահական ներթափանցումից: Քանի որ մալուխատար խողովակների համար հումք են ծառայում ինքնուրույն հանգչող նյութեր, դրանք արտակարգ դիէլեկտրիկներ են և փոշի չեն ներծծում: Ավելին, մալուխատար խողովակը ապահովում է գեղագիտական բարձր չափանիշներ տեղադրվող մալուխային լարերի և էլոկտրական լարերի համար: