armplast

Դռներ և լուսամուտներ

armplast ընկերությունը առաջարկում է սպառողներին սեփական արտադրության ՊՎՓ շրջանակների հիման վրա պատրաստված 3 և 4 խցիկանի մետաղապլաստե դռներ և լուսամուտներ / սպիտակ և լամինացված/: Շնորհիվ նորագույն գերմանական տեխնոլոգիաների և ժամանակակից արտադրական սարքավորումների կիրառման՝ ընկերության արտադրանքը ապահովում է բացարձակ որակ /ձայնամեկուսացում, ջերմա և ջրամեկուսացում/ և շահագործման չափանիշների գերագույն աստիճան: Չափագրումը, առաքումն ու տեղադրումը իրականացվում է կազմակերպության հմուտ մասնագետների կողմից: Պատվերի ընդունման պահից մինչև աշխատանքների վերջնական հանձնումը սպառողին կազմում է 3-4 աշխատանքային օր: Պատվիրատուի ցանկությունից կախված՝արտադրանքը կարող է լինել տարբեր կոնֆիգուրացիաների, չափերի և դիզայնի: armplast դռներն ու լուսամուտները համապատասխանում են որակի և հիգիենայի բոլոր միջազգային չափանիշներին: Վերոնշյալից բացի armplast ընկերությունը առաջարկում նաև ալյումինե դռներ և պատուհաններ: Հուսալիությունն ու երկարակեցությունը, անվտանգությունն ու էկոլոգիականությունը, տեխնոլոգիականությունն ու էրգոնոմիկությունը այն հիմնական հատկանիշներն են, որոնց շնորհիվ armplast ընկերությունը առանձնանում է տեղական շուկայում: