armplast ընկերությունը արտադրում է դռների և լուսամուտների բարձրորակ ՊՎՔ-շրջանակներ, ՊՎՔ և ՊԷ խողովակներ, մալուխատար խողովակներ համաշխարհային առաջատար ընկերությունների բարձր տեխնոլոգիական հոսքագծերով:
armplast ընկերության կիրառած խառնուրդի պատրաստման բարձրարժեք համակարգը հնարավորություն է ընձեռում ստանալ խառնուրդի, հետևաբար նաև վերջնական արտադրանքի կայուն որակ: Պլաստմասսայի եզակի որակը ապահովում է խառնուրդի և հավելումների յուրահատուկ որակը:
Արտադրության ողջ գործընթացը խստորեն վերահսկվում է որակի հսկողության բաժնի կողմից, և ողջ արտադրանքը պարբերաբար փորձարկվում է սեփական և անկախ լաբորատորիաներում:
armplast ընկերության արտադրանքը ունի բոլոր անհրաժեշտ վկայականները և բավարարում է եվրոպական և համաշխարհային որակի պահանջները:
armplast ընկերության կողմից կիրառվող արտադրական ժամանակակից տեխնոլոգիաները էկոլոգիապես մաքուր են, քանի որ խառնման, հալեցման և կաղապարման գործընթացը իրականացվում է հերմետիկ մեկուսացված պատյաններում, նախնական հումքի տարրերը արդյունահանվում և բեռնվում են հատուկ փաթեթավորմամբ: