armplast

Լաբորատորիա

armplast ընկերությունը ունի որակի վերահսկման սեփական լաբորատորիա: Վերջինս զինված է տեխնիկայի ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս փորձարկել մեր արտադրանքը  պետական ստանդարտին համապատասխան:

Արտադրության բոլոր փուլերում յուրաքանչյուր շարքից վերցվում են փորձնական օրինակներ, որոնք ուղարկվում են լաբորատոր փորձարկման:

Բացի պատրաստի արտադրանքի փորձարկումներից, մասնագետները մշտապես անցկացնում են հումքի փորձաքննություն և շնորհիվ նման խիստ հսկողության մենք միշտ վստահ ենք մեր արտադրանքի որակի համար: