armplast

Գործընկերներ

armplast ընկերությունը բեղմնավոր գործունեություն է ծավալում համաշխարհային և ռուսական մի շարք առաջատար ընկրությունների հետ:

Բոլոր մատակարարների հետ ստեղծված են ամուր գործնական կապեր, որոնք ստուգվել են համատեղ աշխատանքի տարիների ընթացքում:

Հումքի մատակարար գործընկերներն են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են.

 

 lgcorp_logo.png
LG Chemical Korea
Կորեայի խոշորագույն ընկերություններից մեկը, որը LG կոնցեռնի մասնաճյուղն է: LG Chem - ը ուղղահայաց ինտեգրված քիմիական ընկերություն է, որը արտադրում է ապրանքների մեծ տեսականի` նավթաքիմիկատներից մինչև պլաստմասսա: Այն նաև արտադրում է էլեկտրոնիկայի համար բարձր տեխնոլոգիական նյութեր:
abadan_logo.png
Abadan Petrochemical Company
Իրանի Ազգային Նավթաքիմիական և ամերիկյան B.F. Goodrich Corp. ընկերությունների համատեղ ձեռնակություն (Iranian National Petrochemical, N.P.C): Գործունեության ոլորտը` ՊՎՔ-ի արտադրություն:
baerlocher_logo.png
Baerlocher GmbH Germany
Ընկերությունը հանդիսանում է պլաստմասսայի արտադրության հավելումների մատակարար, մասնավորապես ՊՎՔ ճյուղի համար: Baerlocher ընկերության խումբը ունի ավելի քան 13 արտադրական ձեռնարկություններ ամբողջ աշխարհում: Ընկերության գլխավոր բաժանմունքը գտնվում է Ունտերշլայսխայմում: (Unterschleissheim, Բավարիա, Գերմանիա). Baerlocher խմբի առևտրային ցանցը ընդգրկում է ավելի քան 40 երկիր:
omya_logo.png OMYA
1884 թվականին Օֆթրինգեն քաղաքում ստեղծված շվեյցարական ընկերություն:
Այսօր ընկերությունը համարվում է միջազգային մասշտաբով առաջատար կարբոնատի կալցիի, տալկային և դոլոմիտային հիմքով լցանյութերի արտադրության մեջ:
Աշխարհի 50 երկրներում, ավելի քան 150 գործարաններ արտադրում են ջրային լցանյութերի ամենալայնածավալ տեսականիներ:

kronos_logo.png Kronos Worldwide Inc. (NL Industries Inc.-ի դուստր ձեռնարկություն)
Տիտանի դիոքսիդ (Ti2O) արտադրող միջազգային ընկերություն. Ընկերությունը ունի սուլֆատային տեխնոլոգիաների 4 գործարան Գերմանիայում, Կանադայում և Նորվեգիայում, որոնց գումարային հզորությունը կազմում է տարեկան 24 հազար տ./ և քլորիդային տեխնոլոգիաների ևս 3 գործարան Գերմանիայում, Կանադայում և Բելգիայում տարեկան 230 հազար տ. հզորությամբ:
evonik_logo.png Evonik Industries AG
Ժամանակակից գերմանական արդյունաբերական կոնցեռն, հզոր համաշխարհային պոտենցիալով: Evonik կոնցերնը գործում է աշխարհի ավելի քան հարյուր երկրներում և մտնում է խոշորագույն քիմիական կոնցերնների տասնյակի մեջ: Շինարարական և տեխնոլոգիական հատուկ քիմիայի արտադրությունը ձեռնարկության գործունեության ոլորտներից մեկն է:

kimflor_logo.png
Kimflor Kimya A.S.
Թուրքական Kimens Kimya Endustrisi A.S. և բելգիական Floridienne Chimie S.A. ընկերությունների համատեղ ձեռնարկություն է, որի գործունեության ոլորտը ընդգրկում է ՊՎՔ և պոլիմերային հավելումների կարգավորիչների արտադրություն: Իր տեխնոլոգիաների, որակավորված աշխատողների և 15-ամյա աշխատանքային փորձի շնորհիվ ընկերությունը մշտապես զարգանում է և հանդիսանում տարածաշրջանում առաջատարներից մեկը:
renolit_logo.png
RENOLIT AG
RENOLIT AG ընկերությունը (Գերմանիա) համաշխարհային աջռաջատար է հանդիսանում բարձրորակ պոլիմերային շերտերի և ծածկույթների արտադրության գործում, այն իր մեջ ներառում է 30 ձեռնարկություններ և ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում: RENOLIT AG արտադրում է մասնագիտացված ՊՎՔ-ի թաղանթներ «Արկորպլան» ապրանքանիշի տակ: Այս թաղանթները նախատեսված են տանիքների, ջրավազանների և ստորգետնյա կառույցների ջրահեռացման համար, ինչպես նաև, շրջանակավորված երկսռնականի շերտեր, «ONDEX» տանիքներ, լուսային պատտուհաններ և պատեր պատրաստելու համար: